Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նիկոլական գեներալների նավոդկով մեր հրետանին մեզ էր խփում, 6 զոհ ունեցանք»․ Արթուր Մարկոսյան

00:15, երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ.
«Նիկոլական գեներալների նավոդկով մեր հրետանին մեզ էր խփում, 6 զոհ ունեցանք»․ Արթուր Մարկոսյան

ԲՀԿ անդամ Արթուր Մարկոսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախյան վերջին պատերազմից:

«Առավոտ»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ սեպտեմբերի 30-ից եղել է Ջաբրայիլում ու իր աչքով է տեսել, թե ռազմի դաշտում ինչ է կատարվել: Նա պնդում է՝ «հողերը նվեր են տվել թուրքերին»:

«Ես ականատես եմ եղել, էդ ծախու գեներալները, նիկոլականները ոնց են սխալ նավոդկա տվել, որ մեր հրետանանին կախել ա բոմբերը մեր գլխից: մեզ էին խփում, 6 զոհ ենք տվել...: Մեզ մինչև Կուբաթլու հետ նահանջել են տվել՝ առանց մի փամփուշտ կրակելու: Ամբողջ Սյունիքի տղաներս՝ կամավորներս, 7-8 հարյուր հոգի հետ ենք նահանջել մոտ 32 կմ: Հետ նահանջեք 2 կմ, կես կմ, 1 կմ ու երկու ռայոն լիչնի մենք ենք ներկա եղել, թե ոնց են տվել՝ իր ծախված գեներալների հետ: Մենք գիտենք: Ես այնտեղ որպես կռվող տղա մենակ Քյոխ գիտեմ՝ «Եղնիկների» Քյոխը: Մնացածին ես այնտեղ տեսել եմ պատերազմի դաշտից 15 կմ հեռու, հետո դառան մարզպետ, պատերազմի դաշտից 17 կմ հեռու, դառան փոխմարզպետներ, ծառայում էին Նիկոլին: Կռվի դաշտում ես չեմ տեսել նրանց: Մի հատ Քյոխ գիտեմ, որ տղա է, եղել է իր զինվորից կես մետր առաջ կանգնած, ոչ թե թաքնված»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նիկոլական գեներալների նավոդկով մեր հրետանին մեզ էր խփում, 6 զոհ ունեցանք»․ Արթուր Մարկոսյան
4727 | 2
Facebook