Էդինբուրգի համալսարանի հետազոտողները Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մեկ այլ տեսակ են հայտնաբերել, որն արդեն հասցրել է տարածվել 10 երկրում: Այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով շոտլանդացի գիտնականներին։
B1525 անվանումը ստացած տարբերակը հայտնաբերվել է Դանիայում (35 դեպք), Մեծ Բրիտանիայում (32), Նիգերիայում (12), ԱՄՆ-ում (7), Ֆրանսիայում (5), Գանայում (4), Ավստրալիայում (2), Կանադայում (2), Հորդանանում (2) և Իսպանիայում (1)։
Ինչպես նշել է պարբերականը, վիրուսի այս տեսակի գենոմների առաջին սեկվենավորումը դեկտեմբերին անցկացրել են Մեծ Բրիտանիայի և Նիգերիայի մասնագետները:
Հետազոտողները նշում են, որ այն տարբերվում է Անգլիայում գերիշխող կորոնավիրուսի շտամից՝ Е484К մուտացիայով, որը նկատվում է նաև վիրուսի բրազիլական, հարավաֆրիկյան և բրիստոլյան տեսակներում:
Այս ֆոնին՝ փորձագետները բրիտանական իշխանություններին կոչ են արել երկրի այն շրջաններում, որտեղ հայտնաբերվել է տվյալ շտամը, ավելացնել կորոնավիրուսի թեստերի քանակը: