Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռուսաստանն ու Իրանը «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

19:10, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
Ռուսաստանն ու Իրանը «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության մասին, հայտնել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է РИА Новости-ն։
     «Պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ բանակցություններն ավարտվել են։ Մոտ ժամանակներս մենք ականատես կլինենք Իրանում պատվաստանյութի համատեղ արտադրությանը»,- ասել է դեսպանը։
     Փետրվարի 9-ին Իրանում մեկնարկել է «Սպուտնիկ V»-ով բնակչության պատվաստումը։

4446 | 0
Facebook