Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թուրքիան 1 «Բայրաքթար»-ի համար ծախսել է այնքան գումար, որքան մեզ մոտ ծախսվել է գիտության վրա՝ 10 տարվա ընթացքում»․ ԳԱԱ նախագահ

13:40, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
«Թուրքիան 1 «Բայրաքթար»-ի համար ծախսել է այնքան գումար, որքան մեզ մոտ ծախսվել է գիտության վրա՝ 10 տարվա ընթացքում»․ ԳԱԱ նախագահ

«Թուրքիայում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Ասում են, որ նրանք մեկ «Բայրաքթար» ստեղծելու վրա ծախսել են մոտավորապես 270 միլիոն դոլար։ Այդ 270 միլիոնը մեր գիտությանը հատկացված միջոցներն են՝ 10 տարվա ընթացքում»,- այսօր՝ գիտությանը վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

ԳԱԱ նախագահն առանձնացրեց այն կարևոր խնդիրները, որոնք անհրաժեշտություն են զարգացած գիտություն ունենալու համար․ «1-ին՝ ֆինանսավորում, 2-րդ՝ համապատասխան կադրային ներուժ, 3-րդ՝ բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և վերջապես գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր»,- ասաց նա։

7929 | 0
Facebook