Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 195 և մահվան 4 նոր դեպք

11:15, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 195 և մահվան 4 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ը՝ առողջացած, 3056-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641626 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2144 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք: Ունենք 649 առողջացած և մահվան 4 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է»:

2571 | 0
Facebook