ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակում է հակառակորդ երկրներից անօդաչու թռչող սարքերի պետական գնումները: Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հս․ Կորեան: Համապատասխան փաստաթուղթը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են մեր իրավապահ մարմինների կողմից՝ տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար։ Մեր հակառակորդների կողմից արտադրված սարքերի օգտագործումը սպառնում է ազգային և տնտեսական անվտանգությանը»,- ասվում է տեքստում։