Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը և Ֆրանսիան տեղեկացվել են Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին․ ՌԴ ԱԳՆ

21:45, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
ԱՄՆ-ը և Ֆրանսիան տեղեկացվել են Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին․ ՌԴ ԱԳՆ

Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններ Ջ. Սալիվանան և Պ. Լևիին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

«Հանդիպման ընթացքում դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ի․ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքների մասին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ»-ասված է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ:

4523 | 0
Facebook