Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 92,7 միլիոնը: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:
Հունվարի 14-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 92 778 983։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 1 986 903 է։ Ապաքինվել է 66 294 446 մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 23 616 345 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 393 928 է։
2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 512 831 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 151 765:
Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 8 257 459 վարակակիրով, մահացածների թիվը՝ 206 009:
Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան: