Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սննդային հավելումները տղամարդկանց անպտղության պատճա՞ռ

17:14, կիրակի, 17 հուլիսի, 2011 թ.
Սննդային հավելումները տղամարդկանց անպտղության պատճա՞ռ
     Եթե ձեր գնած կոնֆետը, հյութ, մայոնեզը կամ մթերքը պարունակում են E ինդեքսով հավելումներ, ապա լավ կլինի ուշադիր լինել, քանզի,օրինակ E 171-173 հավելումները կարող են առաջացնել լյարդի, երիկամի հիվանդություններ, E 400-499 ինդեքսով հավելումները խտանյութեր են, որ վատ են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Հատկապես մայրերին խորհուրդ է տրվում մինչ փոքրիկի համար այս կամ այն գեղեցիկ տուփով ապրանքը գնելը` ծանոթանալ նրա բաղադրությանը: Դեռևս տարիներ առաջ եղել են դեպքեր,երբ E230, E320, E232 հավելումների առկայությունը սննդում հանգեցրել էր փոքր երեխաների մոտ ալերգիկ երևույթների դրսևորմանը և աղեստամոքսային համակարգի խանգարմանը: Հավելումներով պատրաստված կամ անորակ սնունդը,որի նկատմամբ բացակայում է պատշաճ վերահսկողությունը, կարող է տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ:
2481 | 0
Facebook