Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանի պաշտոնյաների այցերը ԼՂ խանգարում են հարաբերությունների կարգավորմանը». Ալիև

16:10, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
«Հայաստանի պաշտոնյաների այցերը ԼՂ խանգարում են հարաբերությունների կարգավորմանը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցին: «Ինձ հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում է։ Թող չմոռանան պատերազմի մասին։ Այդ այցերին պետք է վերջ դրվի։ Զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կփոշմանի»,- ասել է Ալիևը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
     Ադրբեջանի նախագահը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի։ Ի՞նչ են ուզում ցույց տալ։ Բոլոր այցերին պետք է վերջ դրվի»,- ասել Է Ալիևը։
     Նրա խոսքով՝ «ոչ մի օտարերկրյա քաղաքացի, ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող ԼՂ մեկնել առանց Ադրբեջանի թույլտվության»:

7795 | 0
Facebook