Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախից մնացած տարածքի փոխարեն Փաշինյանը Հայաստանից տարածքներ է փոխանցելու»․ Գ․ Իսագուլյան

14:25, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
«Արցախից մնացած տարածքի փոխարեն Փաշինյանը Հայաստանից տարածքներ է փոխանցելու»․ Գ․ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերը կեղծ են։
     «2020 թվականը Հայաստանի համար եղել է ամենածանր տարին։ Բնական էր, որ Նոր տարին պարտադիր իր ժողովրդի հետ պիտի անցկացնեին տվյալ երկրի նախագահը, վարչապետը, մյուս պաշտոնյաները»,- նշեց Իսագուլյանը։
     «Ինչո՞ւ չկա և որտե՞ղ է Արմեն Սարգսյանը․․․ Դեկտեմբերի 24-ին Սարգսյանը հանդիպել է Փաշինյանի հետ, և գծագրել են իրենց հետագա գործողությունների ամբողջ սխեման։ Այդ սխեմայի մեջ մտնում է նաև ամսի 11-ին հավանական կայանալիք Ալիևի և Փաշինյանի հանդիպումը, որտեղ անկախ Արցախից իբրև մնացած տարածքի փոխարեն Հայաստանից տարածքներ պիտի փոխանցի»,- հայտարարեց Իսագուլյանը։
     «Արմեն Սարգսյանի այցը և հիվանդության մասին հայտարարելը մտնում են այն ծրագրերի մեջ, որ միասին իրականացնում են Սարգսյանն ու Փաշինյանը․ այն է՝ Արցախի ամբողջական հանձնում։ Քանի որ Ռուսաստանը խառնվեց և Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը չկարողացան մինչև վերջ ծրագիրն իրականացնել, որոշեցին, որ դրա փոխարեն Ադրբեջանին պետք է զիջեն տարածքներ բուն Հայաստանից»,- ասաց Իսագուլյանը՝ նշելով, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են, որ նախագահն այս օրերին մեկնելու է Լոնդոն, լուրեր են տարածելու, որ վարակվել է կորոնավիրուսով, որով, իբրև թե, մասնակցություն չի ունենալու, Իսգուլյանի խոսքով, Հայաստանից հողեր հանձնելու մասին փաստաթղթի ստորագրմանը:

«Արցախից մնացած տարածքի փոխարեն Փաշինյանը Հայաստանից տարածքներ է փոխանցելու»․ Գ․ Իսագուլյան
8806 | 1
Facebook