Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել

11:15, չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ.
Վրաստանում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Վրաստանում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հաղորդում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը, փոխանցում է Sputnik Georgia-ն։
     Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 02։26-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 59 կմ հարավ-արևմուտք` Մամիշլարի գյուղի շրջանում։
     Ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։

3695 | 0
Facebook