Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը

14:10, երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ.
Թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ 23-ամյա Սերգեյ Շիրինյանի ահազանգի փաստով:

Սերգեյ Շիրինյանը ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 31-ի՝ ժամը 22:00-ից մինչև հունվարի 1-ի՝ ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վեգների փողոցում գտնվող իր տան պատուհանը բացել են, մտել տուն:

Տուն ժամանած ոստիկաններին եւ քննիչներին Ս. Շիրինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ եւ պնեվմատիկ ատրճանակ:

5899 | 0
Facebook