Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսի բրիտանական մուտացիան հասել է Թուրքիա

22:30, ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ.
Կորոնավիրուսի բրիտանական մուտացիան հասել է Թուրքիա

Կորոնավիրուսի բրիտանական մուտացիան արդեն հայտնաբերվել է Թուրքիայում: Երկրի առողջապահության նախարար Ֆահրեդին Խոջան հայտնել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ժամանած 15 մարդու մոտ: Մեծ Բրիտանիայից Թուրքիա ավիահաղորդակցությունը ժամակավորապես կասեցված է:

Իսկ կորոնավիրուսից նոր վարակակիրների թիվը Թուրքիայում ուրբաթ օրը հոկտեմբերից ի վեր ամենացածրն է եղել՝ 1908 նոր վարակակիր: Ցածր է եղել նաև մահացածների թիվը՝ 212:

Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չորեքշաբթի օրը Անգլիայի մի շարք շրջաններում վարակով պայմանավորված սահմանափակումները խստացրել են մինչև առավելագույն մակարդակի:

12078 | 0
Facebook