Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համագործակցության համաձայնագիր են ստորագրել

14:30, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը Brexit-ից հետո առևտրի և համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որը ձեռք է բերվել ամիսներ տևած բանակցություններից հետո:

Փաստաթղթերը կուղարկվեն Լոնդոն, որպեսզի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր ստորագրությունը դնի, այս մասին հայտնում է РИА Новости-ն։
     Ընդհանուր առմամբ, կողմերը ստորագրում են 3 փաստաթուղթ՝ առևտրի և համագործակցության, գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության ընթացակարգերի մասին, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցության համաձայնագրեր:

7002 | 0
Facebook