Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հայտնաբերվել է #COVID_19-ի բրիտանական շտամով վարակման առաջին դեպքը

11:40, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ում հայտնաբերվել է #COVID_19-ի բրիտանական շտամով վարակման առաջին դեպքը

ԱՄՆ իշխանությունները հայտնել են կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքի մասին, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:

«Այսօր Կոլորադոյում հայտնաբերել ենք COVID-19 B. 1.1. 7-ի վարակման առաջին դեպքը»,- ասել Է նահանգապետ Ջարեդ Փոլիսը:
     Նոր շտամը հայտնաբերվել է 20-29 տարեկան մի տղամարդու մոտ։ Վարակակիրը գտնվում է մեկուսացման մեջ։ Նշվում է, որ երիտասարդը չի ճամփորդել։ Այժմ իշխանությունները ստուգում են նրա հնարավոր կոնտակտները։
     Նոր շտամի առաջացման մասին Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնել էին դեկտեմբերի կեսերին։ Նրանց գնահատմամբ, այս մուտացիան 70%-ով ավելի արագ է տարածվում, քան սովորական COVID-19-ը։

7224 | 0
Facebook