Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. հակառակորդը պահանջում է Շուռնուխի կեսը. 1 օր ժամանակ են տվել

18:05, երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. հակառակորդը պահանջում է Շուռնուխի կեսը. 1 օր ժամանակ են տվել

Հակառակորդը սպառնացել է, որ եթե մինչև վաղն առավոտյան ազատած չլինեն Շուռնուխ գյուղի կեսը, ապա զորքով հարձակվելու են գյուղացիների վրա։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել է, որ ադրբեջանցիները գյուղացիներին և գյուղապետին ասել են, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին:

Այժմ գյուղացիները փակել են ճանապարհը, որն, ի դեպ, ևս անցնում է Ադրբեջանին:

Խոսքը 12 տան ու նրանց հարակից հողատարածքների մասին է, ինչը բավականին մեծ տարածություն է:

«Ցանկացած քարտեզով այդ տարածքները մերն են, ժողովուրդ, զենք վերցրեʹք, եկեʹք մեր տարածքները պահպանենք, մենակ չթողեք մեր ժողովրդին»,- կոչ են անում շուռնուխցիները:

7985 | 0
Facebook