Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դժվարին օրերին» Իլոն Մասքը Apple-ի ղեկավարին առաջարկել է գնել Tesla-ն

00:30, ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
«Դժվարին օրերին» Իլոն Մասքը Apple-ի ղեկավարին առաջարկել է գնել Tesla-ն

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն այն հաղորդագրությունների ֆոնին, որ Apple-ը կարող է իր էլեկտրոմոբիլը ներկայացնել մինչև 2024թ․-ը, հայտարարել է, որ դժվարին ժամանակներում Apple ընկերության ղեկավար Թիմ ՔուՔին առաջարկել է քննարկել ընկերությունը գնելու հնարավորությունը, սակայն վերջինս հրաժարվել է:
     «Model 3 ծրագրի ամենաբարդ օրերին ես կապ եմ հաստատել Թիմ Քուքի հետ՝ քննարկելու Apple-ի կողմից Tesla-ի գնման հնարավորությունը մեր ներկայիս արժեքի 1/10-րդով։ Նա հրաժարվել է հանդիպումից»,- գրել է Մասքը Twitter-ում։

9644 | 0
Facebook