Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայկական ԱԷԿ-ն ու Ռոսատոմը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել

15:25, հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ.
Հայկական ԱԷԿ-ն ու Ռոսատոմը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել

Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ» ԲԸ-ը պայմանագիր են ստորագրել 2021թ. ռուսական միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի՝ ԱԷԿ-ի պահանջները: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» ընկերությունը։

Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք. Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:

Հայկական ԱԷԿ-ն ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ը։ 2020-ի առաջին 3 եռամսյակում ԱԷԿ-ում արտադրվել է 1,89 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա:

«ՏՎԷԼ վառելիքային ընկերության և հայկական ԱԷԿ-ի բազմամյա հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։ Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք էլեկտրակայանը բարձր որակի միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարում ենք պատվիրատուի ցանկությունները: Այդ սկզբունքների հիման վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտն, այն ապահովել ռուսական միջուկային վառելիքով»,- նշել է «ՏՎԷԼ» ԲԸ-ի նախագահ Նատալյա Նիկիպելովան:

Այժմ իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման առանցքային մատակարարն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը:

Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության մակարդակը։

4109 | 0
Facebook