Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»․ Փաշինյան

12:40, երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
«Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»․ Փաշինյան

«Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»,- այսօր՝ տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` նոր թափով պետք է տեղի ունենա նաև զոհերի մարմինների փնտրտուքը և մարմինների ճանաչման գործընթացը․ «Ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»,- ասաց Փաշինյանը։

3101 | 0
Facebook