Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց». Տիգրան Աբրահամյան

10:15, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։

Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։

Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։

Այս իշխանությունների համար մարդն արժեք չէ, նաև դա է պատճառը, որ այս վիճակին հասանք»։

2748 | 0
Facebook