Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջո Բայդենը նշում է ծննդյան 78-ամյակը

10:55, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Ջո Բայդենը նշում է ծննդյան 78-ամյակը

Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, ով հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին, նշում է ծննդյան օրը. նա դառնում է 78 տարեկան: Քաղաքական գործչի խորհրդականները չեն հայտնել, թե ինչպես է նա պատրաստվում նշել այդ օրը։

Քաղաքական գործիչն առայժմ պաշտոնապես չի ճանաչվել որպես նախագահ, սակայն, ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատմամբ, նա ստացել է ավելի քան 270 ընտրիչների աջակցությունը, որոնց ձայները բավարար են գործող նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար. Թրամփը չի ընդունում իր պարտությունը: Նախընտրական արշավի ողջ ընթացքում հանրապետականները բարձրացրել են Բայդենի տարիքի հարցը, իսկ 74-ամյա Թրամփը քաղաքական շրջանառության մեջ է դրել «Քնկոտ Ջո» մականունը:

Եթե Բայդենի հաղթանակը պաշտոնապես հաստատվի, ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալությանը, որը պետք է տեղի ունենա 2021-ի հունվարի 20-ին, նա կլինի 78 տարեկան` դառնալով երկրի պատմության մեջ ամենատարեց նախագահը։

6339 | 0
Facebook