Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքն ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում. #Bloomberg

14:20, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Իլոն Մասքն ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում. #Bloomberg

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը, ով գլխավորում է Tesla և SpaceX ընկերությունները, Bloomberg գործակալության կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգից:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Tesla-ի բաժնետոմսերն աճել են 10%-ով՝ 10,2 մլրդ դոլարով ավելացնելով Մասքի կարողությունը: Այս պահին Bloomberg-ը գործարարի կարողությունը գնահատում է 120 մլրդ դոլար: 4-րդ տեղը՝ 103 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցնում է Մարկ Ցուկերբերգը, 5-րդ տեղում է ֆրանսիական LVMH(Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն:

Bloomberg-ի վարկանիշի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը (128 մլրդ դոլար): Իսկ երկրի ամենահարուստ մարդն արդեն 3-րդ տարին Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը գնահատվում է 183 մլրդ դոլար:

4268 | 0
Facebook