Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի իրավազրկված բնիկ ժողովուրդներին». Ժիրայր Սեֆիլյան

08:40, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանի իրավազրկված բնիկ ժողովուրդներին». Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի իրավազրկված բնիկ ժողովուրդներին:
     Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս պատերազմով սկսվում է Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդումը։
     Ժամանակն է, որ դուք ինքնակազմակերպվեք և լծվեք ազատագրական պայքարին։
     Համոզվա՛ծ եղեք, որ մենք՝ այս տարածաշրջանի բնիկ ազգերս, ձեռք-֊ձեռքի տված ջախջախելու ենք թշնամուն և ամբողջությամբ տեր ենք լինելու մեր հայրենիքներին։
     Նկատի ունեցե՛ք, որ զինադադարի և ինչ-որ լուծում գտնելու վերաբերյալ աշխարհի ներկայիս ջանքերը կտրված են իրականությունից։
     Ադրբեջան անվամբ մինի կայսրության վախճանն այլևս կախված է մեր կամքից և գործողություններից, քանի որ աշխարհի հզորների մեծ մասի և մեր շահերն ընդհանուր առմամբ համընկնում են»։

9500 | 1
Facebook