«Հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից». Վիտալի Միլոնով
22:25, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը իստագրամի իր էջում գրել է. «Այսօր հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ: Այս դժվար օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումն անընդունելի է: Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու ինքնաթիռ այլևս կյանքեր չի խլի: Ղարաբաղի հողը ԻՊ֊ի ահաբեկիչների ատամը չի կտրի»: