Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

09:25, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

6578 | 0
Facebook