Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զենքով ու խաչով քահանայի լուսանկարը զայրացրել է թուրքերին

00:55, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
Զենքով ու խաչով քահանայի լուսանկարը զայրացրել է թուրքերին

Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է Twitter-ում տարածված լուսանկարը, որում պատկերված է հայ հոգևորականներից մեկը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ ինքնաձիգ:

Թուրքական առաջատար «Sabah» (իշխանամերձ) և «Milliyet» (ազգայնական, մերձիշխանական) թերթերի կայքերի հրապարակումներում այդ լուսանկարը բնորոշվել է «սկանդալային» և «սադրիչ» բառերով: Զինված քահանայի լուսանկարը թուրքական ԶԼՄ-ներում դժգոհության և բարկության տեղիք է տվել, գրում է Ermenihaber-ը։

10183 | 0
Facebook