Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր ընտրության ժամանակ հանրությանը կհրամցվի, որ ամենալավ թեկնածուն Խունդկարյանն է». Ն. Նորիկյան

20:15, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Նոր ընտրության ժամանակ հանրությանը կհրամցվի, որ ամենալավ թեկնածուն Խունդկարյանն է». Ն. Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «1. Ե. Խունդկարյանը չի կորցրել ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը: Նոր ընտրության ժամանակ նա կարող է կրկին առաջադրվել կամ ինքնաառաջադրվել և ընտրվել ՍԴ նախագահ:

2. Այս փուլում Ե. Խունդկարյանին ՍԴ նախագահ չընտրելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել այն իրողությամբ, որ հանրությանը ցույց տրվի, թե, այնուամենայնիվ, ՍԴ նախագահի հարցը չի որոշվել իշխող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, որ ՍԴ դատավորներն են որոշում, թե ով պետք է ընտրվի ՍԴ նախագահ: Իսկ արդեն նոր ընտրության ժամանակ հանրությանը կհրամցվի, որ խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում ՍԴ դատավորները համոզվեցին ու որոշեցին, որ ամենալավ թեկնածուն Խունդկարյանն է:

3. Եթե, այնուամենայնիվ, վերը նշված սցենարը հեռու է իրականությունից, և ՍԴ-ում, իսկապես, պատահական զուգադիպությամբ ՍԴ նախագահ է ցանկացել դառնալ միայն Ե. Խունդկարյանը, և ՍԴ դատավորները չեն ընտրել իրեն, նշանակում է, որ գործող Սահմանադրական դատարանն իր ներկայիս կազմով «սաբոտաժ» է իրականացնում և շարունակում մնալ չգրավված «միջնաբերդ», ինչը վկայում է գործող քաղաքական իշխանության հերթական քաղաքական ու ռազմավարական պարտությունը:

4. Այսքանից հետո Հրայր Թովմասյանը ոչ միայն շարունակում է մնալ ՍԴ-ում, այլև հանդիսանում է շատ կարևոր գործոն, ինչը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է:

5. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դրսևորած վարքագծից անգամ պարզ է դառնում, որ Ե. Խունդկարյանին ՍԴ նախագահ դարձնելու սցենարն ամբողջությամբ քաղաքական որոշման արդյունք է, որի հետ ինքը համաձայն չէ, ինչը նշանակում է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ամենաընդունելի ՍԴ դատավոր Վ. Գրիգորյանն իրենց այս քայլի հետ համաձայն չէ:

6. ՍԴ-ի ճգնաժամը չի հաղթահարվել, և առնվազն տարակուսելի է, թե Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց գիտեր, որ ՍԴ-ում ճգնաժամն ավարտվել է, երբ մի քանի օր առաջ խորհրդարանում վստահորեն հայտարարում էր այդ մասին»:

2923 | 0
Facebook