Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սաակաշվիլին չի վերադառնա Վրաստան»․ Բուրջանաձե

14:15, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
«Սաակաշվիլին չի վերադառնա Վրաստան»․ Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, չնայած իր խոստումներին, չի վերադառնա հայրենիք:

«Ոչ, նա չի վերադառնա։ Նա այն մարդը չէ, ով իր բարեկեցությունն ու ազատությունը հարցականի տակ կդնի։ Նրա ժամանման հնարավորությունը 1% է: Նա հաստատ չի վերադառնա իշխանության։ Վրաց ժողովուրդը չի աջակցի «Ազգային շարժում» կուսակցությանը։ Նույնիսկ կոալիցիոն կառավարությունում ես երբեք չեմ պաշտպանի Սաակաշվիլիի թեկնածությունը»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով` 2013-ին Վրաստանից հեռանալով, նա իրեն անարժան է պահել։ Ընդ որում` Բուրջանաձեն կարծում է, որ եթե Սահակաշվիլին ներկայանար վրացական արդարադատությանը, նա հնարավորություն կունենար վերադառնալ իշխանության, քանի որ «ժողովուրդն արագ մոռանում է ամեն ինչ»:

«Նա չպետք է հեռանար։ Երբ Սաակաշվիլին և նրա իշխանությունները ժամանակին հետապնդել են ինձ, ձերբակալել իմ որդուն և երբ ոչ ոք չէր կարող երաշխավորել իմ անվտանգությունը, երբ բոլորը, ով ինձ հսկում էին, և նույնիսկ վարորդները, ձերբակալվել էին՝ ես չեմ հեռացել»,-հավելել է նա:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայից վերադառնում է Վրաստան։

5225 | 0
Facebook