Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է ՌԴ ՊՆ երկու գիտահետազոտական ինստիտուտ

21:55, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
Վաշինգթոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է ՌԴ ՊՆ երկու գիտահետազոտական ինստիտուտ

Վաշինգթոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է ՌԴ ՊՆ երկու գիտահետազոտական ինստիտուտներ։ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի փաստաթուղթը հրապարակվել է Դաշնային ռեգիստրի կայքում:
     Այդ կազմակերպությունները կասկածվում են քիմիական և կենսաբանական զենքի հետ աշխատելու մեջ։
     Սահմանափակող միջոցները կիրառվել են 33-րդ Կենտրոնական գիտահետազոտական փորձարարական ինստիտուտի, Կիրովի, Սերգիև Պոսադի և Եկատերինբուրգի 48-րդ ԳՀԻ-ի, ինչպես նաև օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի դեմ:
     Հունիսին Կենտրոնական հետազոտական 48-րդ ինստիտուտում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ստուգում էին թունավորության, անվտանգության, իմունոգենության և պաշտպանական արդյունավետության համար: Գամալեայի կենտրոնի ղեկավարը, որտեղ մշակվել է դեղամիջոցը, շնորհակալություն է հայտնել ինստիտուտի ղեկավարությանը և աշխատակիցներին՝ արդյունավետ և որակյալ աշխատանքի համար:
     Այդ կազմակերպությունների ընդգրկումն ԱՄՆ առևտրի նախարարության ցուցակներում նշանակում է, որ ամերիկյան իշխանությունները սահմանափակումներ են մտցնում այն ապրանքների արտահանման, վերաարտահանման և փոխանցման համար, որոնք ռիսկեր են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի համար:
     Ռուսաստանի գիտական ինստիտուտների դեմ նոր պատժամիջոցներով ԱՄՆ-ն ծածկում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման հարցում իր ձախողումը և փորձում է չթողնել ՌԴ-ում մշակված պատվաստանյութը արևմտյան շուկաներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել Է պատգամավոր Օլեգ Մորոզովը:
     «Ռուսական պատվաստանյութի դեմ ԱՄՆ-ն պատերազմ է վարում միանգամից երկու ուղղությամբ։ Մի կողմից ամերիկյան գիտության հեղինակության հարցն է, որը հերթական անգամ պարտվել է մեզ և այժմ պատժամիջոցներով քողարկում են իրենց ձախողումը, իսկ մյուս կողմից՝ փակել արևմտյան շուկաները մեր պատվաստանյութի համար»,- ասել է Մորոզովը:
     Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, այս դեպքում ամեն ինչ սխալ է հաշվարկել։
     «Շատ պետությունների համար համաճարակի հետևանքների դեմ պայքարը կլինի առաջնային, իսկ դա նշանակում է, որ ռուսական պատվաստանյութը պահանջված կլինի՝ անկախ պատժամիջոցներից»,-հայտարարել Է Մորոզովը:

4129 | 0
Facebook