Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենայն հավանականությամբ մեր սպային գողացել են». Հայկ Խանումյան

10:15, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
«Ամենայն հավանականությամբ մեր սպային գողացել են». Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն հավանականությամբ մեր սպային գողացել են։ Եկել են, մեր դիրքերի մոտ դարանակալել, գերի վերցրել, տարել։

Եղանակային պայմաններն օգնել են թշնամու դիվերսիոն խմբին։ Տեղանքն էլ է նպաստավոր։ Մեր գերիներին հետ բերելու ճանապարհն ադրբեջանցի գերիներ ունենալն է։

Հետևաբար հարկավոր է բարձրացնել մեր հետախուզական խմբերի մոտիվացիան։ Մեծ դրամական խրախուսանք՝ թշնամու զինծառայող գերելու համար։ Կարծում եմ՝ սա է ամենակարճ տարբերակը»։

7070 | 0
Facebook