«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2007 թվականի որոշման մեջ նշված է․ «Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ»։ 13 տարվա ընթացքում ՃՈ-ում որևէ մեկը չի՞ ֆայմել, որ արժե սեկցիայի լույսն անջատելու փոխարեն կարմիր լույս միացնել, ինչպես որ արվում է գլխավոր լուսաֆորի դեպքում, որ վարորդները շփոթության մեջ չհայտնվեն, հատկապես գիշերային ժամերին, երբ լույսն անջատված սեկցիան տեսանելի չէ։ Չե՞ն ֆայմել, թե՞ այսպես հարմար է, որ վարորդներին տուգանեն։
Հ․Գ - Աչքիս սկսեմ նաև երթևեկության ոլորտի խնդիրներով զբաղվել։ Մեր երկրում որ ոլորտից մի քիչ տեղեկանում ես, բազմաթիվ խնդիրներ են վեր հառնում, որոնցով տարիներով ոչ մեկ չի զբաղվել»։