Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կրթական չափորոշիչների մշակման գործընթացն առաջին օրից եղել է բաց և թափանցիկ». Թագուհի Ղազարյան

01:05, կիրակի, 26 հուլիսի, 2020 թ.
«Կրթական չափորոշիչների մշակման գործընթացն առաջին օրից եղել է բաց և թափանցիկ». Թագուհի Ղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. ««Գրականություն» առարկայի չափորոշիչներով հետաքրքրված սիրելի ընկերներ, այս գրառումս հատկապես նրանց համար է, ովքեր վերջին օրերին հարց են բարձրացնում, թե ինչպես է ձևավորվել չափորոշիչները ձևավորող հանձնաժողովը և ինչու այնտեղ ներգրավված չէ այս կամ այն մարդը, որ ոչ պակաս հմտություններ ու գիտելիք ունի, և կարող էր օգտակար լինել գործընթացին։

Հղումներով անցնելու դեպքում, կտեսնեք, որ դեռևս 2019 թվականի առաջին կիսամյակում հայտարարվել է բաց, հրապարակային մրցույթ՝ ներգրավելու փորձագետներ՝ չափորոշիչների լրամշակման համար։ Ինչպես նաև կարող եք հավաստիանալ, որ եղել են նախապես նշված չափորոշիչներ, ինչպիսիք են, օրինակ, մասնագիտական կրթությունը, աշխատանքային փորձը և այլն։

Վստահ եմ, որ մենք ունենք շատ ու շատ լավ մասնագետներ, որոնք կարող էին և դեռևս կարող են օգտակար լինել չափորոշիչների մշակման հարցում, բայց հանձնաժողովի կազմում ներգրավվել են միայն այն մասնագետներից, որոնք դիմել են մրցույթին, այսինքն՝ իրենք են ցանկություն հայտնել կատարելու այդ աշխատանքը։ Մյուս մասնագետները որքան էլ արհեստավարժ, որքան էլ գիտակ, որքան էլ բազմամյա փորձով, բայց նման ցանկության և մտադրության մասին չեն հայտնել։

Սակայն լավ նորությունն այն է, որ բոլոր լավ, պրոֆեսիոնալ, փորձառու մասնագետները հնարավորութուն ունեն հանրային քննարկման այս փուլում իրենց առաջարկները ներկայացնել այս կազմով ձևավորված հանձնաժողովին և օգնել ավելի լավը դարձնել առարկայական չափորոշիչները։ Կարծում եմ՝ վերջին օրերի փորձը բավարար չափով ի ցույց դրեց հանձնաժողովի պատրաստակամությունը լսելու և հաշվի առնելու կառուցողական քննադատությունը և ընդունելու ողջամիտ առաջարկները։

Կրթական չափորոշիչների մշակման գործընթացն առաջին օրից եղել է բաց և թափանցիկ, ներառական և մասնակցային»:

4235 | 0
Facebook