Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գերմանացի բժիշկների խումբն ուղևորվեց Հայաստան

13:20, երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.
Գերմանացի բժիշկների խումբն ուղևորվեց Հայաստան

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան

Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին COVID-19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»:

3433 | 0
Facebook