Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլն ունեցավ սեփական օգտագործման «Լիսկա»»․ Սուրեն Սուրենյանց

09:40, ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.
«Նիկոլն ունեցավ սեփական օգտագործման «Լիսկա»»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Տրդատ Սարգսյանը Վայոց Ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ: Փոխգնդապետի հարազատները մինչև հիմա պնդում են, որ Սարգսյանը մասնակից է եղել ծեծին։
     Կասկածները չեն փարատվել, ու Տրդատ Սարգսյանը նշանակվում է պատասխանատու կուսակցական աշխատանքի։ Նիկոլն ունեցավ սեփական օգտագործման «Լիսկա»։

9415 | 0
Facebook