Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանում կորոնավիրուսի զոհերի համազգային սգո օր է նշանակվել

20:35, հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
Ղազախստանում կորոնավիրուսի զոհերի համազգային սգո օր է նշանակվել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարել: Նա կոչ է արել միասնական լինել: «Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին: Դա համընդհանուր ողբերգություն է բոլորիս համար: Այդ պատճառով որոշում եմ ընդունել հուլիսի 13-ը համազգային սգո օր հայտարարել»,-ասել է Ղազախստանի նախագահը՝ խոտովանելով, որ առողջապահության նախարարության նախկին ղեկավարությունը սխալներ է թույլ տվել։

5340 | 0
Facebook