Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի 57497 նոր դեպք է հաստատվել

11:35, շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի 57497 նոր դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 57 497 նոր դեպք, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է: Նախօրեին հաստատվել էր հիվանդության 54 879 դեպք:
     Ներկայումս Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրում հայտնաբերվել է վարակի մոտ 2 795 072 դեպք, որից ավելի քան 129 437-ը՝ մահվան ելքով։

4715 | 0
Facebook