Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկում բողոքի զանգվածային ցույցեր են

14:40, ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
Մինսկում բողոքի զանգվածային ցույցեր են

Նախագահական ընտրությունների նախաշեմին՝ Բելառուսում կալանավորվել են ընդդիմության ներկայացուցիչները, որից հետո Մինսկում անցկացվել է «Համերաշխության հավաք»։

Չնայած հորդառատ անձրևին՝ ցույցին մասնակցել է ավելի քան 1 600 մարդ: Ցույցը կազմակերպվել է՝ ի պաշտպանություն ընդդիմության կալանավորված ներկայացուցիչների՝ Սերգեյ Տիխանովսկու, Պավել Սեվերինիցի, Նիկոլայ Ստատկևիչի և այլ անձանց։

Բարձրախոսների միջոցով ոստիկանները պահանջել են, որպեսզի ամբոխը ցրվի՝ նախազգուշացնելով, որ թույլատրվում է միայն ստորագրահավաքը, հակառակ դեպքում հավաքի մասնակիցները հետապնդվելու են: Ի պատասխան ոստիկանության հայտարարության՝ մարդիկ սկսել են ծափահարել։

Մինսկում բողոքի զանգվածային ցույցեր են
Մինսկում բողոքի զանգվածային ցույցեր են
8889 | 0
Facebook