ԱՄՆ-ում երկու բերան և երկու լեզու ունեցող երեխա է ծնվել։ Սովորաբար նման պաթոլոգիան կապված է լինում զարգացման փուլում լուրջ խնդիրների հետ, սակայն նորածնի բախտը բերել է և նման շեղումը հնարավոր է եղել շտկել վիրահատության միջոցով, գրում է Daily Mail-ը:
Նման երևույթը կոչվում է դիպրոզոպ կամ դիմածնոտային կրկնություն, որը շատ հազվադեպ հանդիպող մուտացիա է։ 1900-ականներից ի վեր նման մուտացիա հանդիպել է ընդամենը 35 անգամ։ Սովորաբար նման խնդիրներով ծնված նորածինները երկար կյանք չեն ունենում։
Հայտնի է, որ այժմ արդեն 6 ամսական աղջիկն իրեն լավ է զգում, կյանքին սպառնացող վտանգ չկա։
Մուտացիան նկատվել է դեռևս հղիության ժամանակ, սակայն բժիշկները կարծել են, որ դա ուռուցք է: Երկրորդ բերանը եղել է 13 մմ երկարությամբ և չի խանգարել հիմնական բերանին և շնչառությանը։ Երկու շաբաթ բժիշկները հետևել են նորածնի վիճակին։ Փոքրիկը լավ սնվել է և արագ քաշ է հավաքել։