Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում 12 տարվա մեջ առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը

14:15, հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
Իրանում 12 տարվա մեջ առաջին անգամ փոխվել է խորհրդարանի ղեկավարը

Իրանի խորհրդարանի նոր ղեկավար է դարձել Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար ու զինվորական Մոհամմադ-Բաղեր Հալիբաֆը, հայտնում է IRIB հեռուստառադիոընկերությունը: Փետրվարին ընտրված 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսել է մայիսի 27-ին։ Նախօրեին պատգամավորների քվեարկությամբ Հալիբաֆն ընտրվեց խորհրդարանի ղեկավար: Խորհրդարանի նախկին ղեկավարն էր Ալի Լարիջանին, ով 2008 թվականից անընդմեջ ղեկավարում էր օրենսդիր մարմինը, իսկ 2019 թվականի վերջին հայտարարեց, որ չի առաջադրվելու։ Նա հայտնել էր համալսարանում դասավանդելու իր մտադրության մասին:

| | |
4382 | 0
Facebook
COMMENT.am