Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Tesla-ն իջեցրել է էլեկտրական մեքենաների գները

00:35, հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
#Tesla-ն իջեցրել է էլեկտրական մեքենաների գները

Համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հետևանքով Tesla-ն ԱՄՆ-ում իջեցրել է բոլոր էլեկտրական մեքենաների գները 6%-ով, գրում է Reuters գործակալությունը:

Օրինակ, Tesla Model S սեդանը, որը նախկինում արժեր առնվազն 79.990 դոլար, այժմ կարելի է գնել 5 հազար դոլարով ավելի էժան: Tesla Model X մեքենան այժմ արժե նույնքան, որքանTesla Model S-ը: Ապրանքանիշի առավել մատչելի տարբերակը` Model 3 սեդանն, էժանացել է 2 հազար դոլարով և այժմ վաճառվում է 37990 դոլարով: Չինաստանում գները նույնպես անկում են ապրել։ Model S և Model X-ը 4%-ով ավելի մատչելի են դարձել, սակայն Model 3 սեդանը պահպանել է իր նախկին գինը։

15261 | 0
Facebook