Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Արթուր Թովմասյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ

12:55, հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ.
Արթուր Թովմասյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ

Քիչ առաջ Արցախի յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին, հայտնում է «Արցախպրես»-ը։

Ներկայացնելով նրա ինքնակենսագրական տվյալները՝ նիստը վարող «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասել է, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:
     2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2010-2015թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

| | |
2421 | 0
Facebook