Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե էդքան տղայա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»․ Սասուն Միքայելյան

15:35, երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ.
«Եթե էդքան տղայա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»․ Սասուն Միքայելյան

«Էն, ինչ Էդմոնն անվանել ա էս ամբիոնից Ալենին, էդ նույն բանը գրել ա Էդմոնի ախպերն իմ մասին»,- խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց Սասուն Միքայելյանը։ «Չեմ հակադարձի իրա բառերով․ երիտասա՛րդ, քո մայրն իմ համար սուրբ ա, բայց եթե դու ներողություն չխնդրեցիր, գիտեք՝ ես ով եմ, իմ անցած ուղին, լավ բան չի սպասվում քեզ։ Հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրել ու դրա լավագույն տարբերակը կլինի աղերսորեն ներողություն խնդրելը»,- հավելեց Միքայելյանը։

Պատգամավորը հորդորեց զերծ մնալ նման վիրավորանքներից և «որոշ ուժերի դրդմամբ քաոս չստեղծել երկրում»։ Միքայելյանն ասաց՝ այն ինչ կատարվել է այս դահլիճում, Էդմոն Մարուքյանի մեղքով է կատարվել․ «Եթե էդքան տղայա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, եթե էդքան տղայա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»։

14034 | 1
Facebook