Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանի «Շանգրի Լա»-ն կփակվի

13:35, երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ.
Ծառուկյանի «Շանգրի Լա»-ն կփակվի

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը կարող է փակվել։ Համաձայն լուրերի՝ Ֆինանսների նախարարությունում այս պահին քննարկվում է «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։ Ասում են, որ այս տեղեկատվությունը մեծ իրարանցում է առաջացրել Ծառուկյանի և նրա «գործընկեր» շրջապատի շրջանում։ Ասում են նաև, որ խաղատան ոչ պաշտոնական բաժնետերերի ցանկում են ՀՀԿ-ական նախկին որոշ պաշտոնյաներ, որոնց անունները դեռևս շրջանառության մեջ չի դրվում։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
47234 | 0
Facebook