Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կհիշե՞ք, որ ձեզ ասել են՝ քավոր-բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում». Նարեկ Մալյան

13:20, կիրակի, 26 ապրիլի, 2020 թ.
«Կհիշե՞ք, որ ձեզ ասել են՝ քավոր-բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում». Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, հպարտ քաղաքացիներ:

Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր-բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում:

Եկել եմ ասեմ, որ ձեզ էշի տեղ են դնում: Արդարադատության հպարտ նախարար Ռուստամ Բադասյանն իր քավոր Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:

Իր մանկական ընկերոջը` Սուրեն Գալստյանին, Ռուստամը նշանակել է նախարարության աշխատակազմի պետ: Նախարարի հպարտ քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ»:

20216 | 2
Facebook