Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը քրգործ է հարուցել քաղաքացու դեմ, նա էլ՝ ոստիկանության

18:25, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Ոստիկանությունը քրգործ է հարուցել քաղաքացու դեմ, նա էլ՝ ոստիկանության

«Նմանատիպ իրավիճակները պատիվ չեն բերում նման անձանց, ովքեր իրենց թույլ են տալիս ոստիկանի օրինական գործողությունները կատարելիս խոչընդոտել: Նախաքննության ընթացքում պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Տեսաձայնագրությունից պարզ երևում է. թե քաղաքացին ինչպես է իրեն դրսևորում, ինչ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ոստիկանության նկատմամբ». ապրիլի 6-ին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով մարտի 27-ին տեղի ունեցած միջադեպին:
     Այդ օրը Մալաթիա-Սեբաստիայում ոստիկանները տեղաշարժման թերթիկ էին պահանջել քաղաքացուց, նա ոստիկանների հասցեին հայհոյանքներ էր հասցրել: Այդ առիթով ոստիկանությունում քրեական գործ կա հարուցված, սակայն նույն հարցով քրեական գործ է հարուցվել նաև ՀՔԾ-ում՝ քաղաքացու դիմումի հիման վրա:

5278 | 1
Facebook