Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նախօրեին #COVID_19 կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 24 հազար մարդ․ ԱՀԿ

11:05, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Նախօրեին #COVID_19 կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 24 հազար մարդ․ ԱՀԿ

Նախօրեին ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 24 հազար նոր դեպք, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), գրում է РБК-ն:

Այսպիսով, աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 234.073-ի, նշում է կազմակերպությունը:

Վարակակիրների մեծ մասը գտնվում է Եվրոպայում (17,506), զգալիորեն ավելի քիչ դեպքերը՝ 4104-ը, հայտնաբերվել են Հարավային և Հյուսիսային Ամերիկայում: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 1061 մարդ: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում. վերջին տվյալներով՝ երկրում մահացել է 3407 մարդ: Նախօրեին հայտնի դարձավ, որ Իտալիան այս ցուցանիշով գերազանցել է Չինաստանը։ Երեկ Իտալիայում մահացել է 429 մարդ:

9087 | 0
Facebook