Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC

14:20, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կալանք են դրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր և թոռան գույքի վրա՝ որպես «չհիմնավորված հարստություն»: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
     Նախորդ տարվանից Մեծ Բրիտանիայի իշխանությունների ուշադրության տակ հայտնված գույքը, պարզվել է, պատկանում է Նազարբաևներին։ Գույքի նկատմամբ քննությունը Բրիտանիայում իրականացվել է Finance Uncovered և Transparency International ընկերությունների հետաքննության շրջանակներում: Խոսքը Ղազախստանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի, նրա ավագ որդու՝ Նուրալի Ալիևի և նրա կնոջ՝ Աիդայի ունեցվածքի մասին է: Գույքը կալանքի տակ է հայտնվել դեռևս 2019-ին, սակայն դատարանը թույլ է տվել այս տեղեկության տարածումը միայն հիմա:

Ղազախստանի նախկին նախագահի ընտանիքի անդամները ստիպված կլինեն ապացուցել այդ ողջ գումարի օրինական ծագումը: Ըստ Ազգային հակակոռուպցիոն գործակալության (NCA) քննիչների, դրանք կարող էին գնվել 2015-ին ինքնասպանություն գործած Նազարբաևի փեսա՝ Ռախաթ Ալիևի հանցավոր գործունեության արդյունքում: Լոնդոնի լավագույն թաղամասերում գտնվող գույքը, որի արժեքն ավելի քան 100 միլիոն դոլար է, գրանցված է Անտիլյան կղզիների, Պանամայի օֆշորային ընկերություններում:

Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
Մեծ Բրիտանիան կալանք է դրել Նազարբաևի դստեր ու թոռան 100 մլն դոլար արժեքով գույքի վրա. #BBC
9189 | 0
Facebook