Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանը վաղվանից արձակուրդ է վերցնում

21:35, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Փաշինյանը վաղվանից արձակուրդ է վերցնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիʹ հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում և ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին:

Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։

Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։

Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։

Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։

Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով»։

3952 | 0
Facebook