Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զասն առաջին անգամ կժամանի Հայաստան

19:50, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Զասն առաջին անգամ կժամանի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Հայաստան կժամանի։ Նրա այցը կտևի մինչև փետրվարի 29-ը։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում սա Զասի առաջին այցն է Հայաստան։

7087 | 0
Facebook